Logo

Articles

Դասախոսը ծրագրել էր 200 մարդու սպանել

UCE 5Կալիֆորնիայի համալսարանի UC Irvine ուսանողական քաղաքի դասախոսը հաստատության 200 ուսանողի սպանելու ծրագիր է մշակած եղել, ինչի մասին հայտնի է դարձել էլեկտրոնային նամակագրության մեջ: Իրավապահների ձեռքում հայտնված նամակներում պրոֆեսոր Ռայնըր Ռայնշայդը ծրագրում էր սպանել 200 ուսանողի, սեռական բնույթի խոշտանգումների ենթարկել 2 դասախոսուհու, սպանել տնօրենի տեղակալին, ապա հրդեհել կրթօջախն ու ինքնասպանություն գործել: Ռայնշայդը ցանկացել է ինքնասպանություն գործել ուսումնական հաստատության այն նույն զբոսայգում, որտեղ այս տարվա մարտին ինքնասպանություն է գործել նրա 14-ամյա որդին: Հենց այս միջադեպն էլ դասախոսի ծրագրերի պատճառ է դարձել. 48-ամյա տղամարդը, որ դեղագործություն է դասավանդում, ուսումնական հաստատությանը մեղադրում է որդու ինքնասպանության համար: Ռայնշայդի որդին կյանքին վերջ էր տվել այն բանից հետո, երբ իրեն պատժել էին ուսանողական խանութից կատարած գողության համար: Իր նամակներում ծագումով գերմանացի Ռայնշայդը կնոջը խորհուրդ է տվել իր հաշվեհարդարից հետո վերադառնալ Գերմանիա եւ նոր կյանք սկսել: Հետաքրքրական է, որ ոստիկանությունը նրան ձերբակալել էր բոլորովին այլ միջադեպի բերումով. Հուլիսի 27-ին նա փորձել էր կրակ վառել տեղի զբոսայգիներից մեկում: Դասախոսին մեղադրանք է ներկայացվել եւ նա կալանավորվել է, նրան 12 տարվա ազատազրկում է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.