Logo

Articles

Աշոտ Եղիազարյանի հայցը մերժեցին

ashot 6Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը մերժել է Ռուսաստանի պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցն` ընդդեմ ամերիկացի իրավապաշտպան Պյոտր Զալմաեւի: Եղիազարյանի հայցի պատճառ էր հանդիսացել այն փաստը, որ Զալմաեւը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չպետք է քաղաքական ապաստան տա այն գործարարին, ում նկատմամբ Ռուսաստանում միջազգային հետախուզում է հայտարարված` մի քանի լուրջ խարդախությունների համար: Սակայն դատավորը մերժել է Եղիազարյանի հայցը: Եղիազարյանը նշել է, թե մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ գործարար, Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է մի շարք խարդախությունների մեջ: Աշոտ Եղիազարյանը զրկված է պատգամավորական անձեռնմխելիությունից եւ 2012 թվականի մայիսից գտնվում է միջազգային հետախուզման մեջ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.