Logo

Articles

Սան Հոակինում հայերի են ձերբակալել

hayer 5Սան Հոակինի շերիֆի դետեկտիվներն անձնական տվյալների գողության եւ կողոպուտի կասկածանքով ձերբակալել են 3 մարդու: Ձերբակակվածները` 34-ամյա Գագիկ Վերդյանը, 27-ամյա Միհրան Հակոբյանը եւ 20-ամյա Կարինե Խաչատրյանը տարվել են Սակրամենտոյի օկրուգի շերիֆի բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցագործությունների բաժանմունք: Յուրաքանչյուրի համար սահմանվել է 2մլն դոլարի գրավ: Իրավապահների խոսքով, շերիֆի եւ ՀԴԲ գործակալները ձերբակալվածների մոտ հայտնաբերել են հազարավոր բանկային կրեդիտ քարտերի տվյակներ, անձը հաստատող փաստղթղերի հարյուրավոր կեղծված օրինակներ, տեղեկատվությունը գողանալու համար հատուկ սարքավորումներ: Տեղեկատվությունը գրանցող սարքերի մեծ մասը տեղադրվել են բենզալցակայաններում վճարման համար նախատեսված սարքերում, եւ երբ վճարում է կատարվել բենզինի համար, քարտի մասին տեղեկատվությունը ֆիքսվել է դրանց միջոցով: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.