Logo

Articles

Կոլորադոյի հրաձիգի հոգեբանը զգուշացրել էր

colooo 4ԱՄՆ Կոլորադոյի նահանգի հոգեբան Լին Ֆենտըմը իր գործընկերներին զգուշացել է, որ անհանգստանում է Ջեյմս Հոլմսի պահվածքի համար, ով ավելի ուշ Բաթմենի նոր ֆիլմի շնորհանդեսի ընթացքում 12 մարդ էր սպանել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ֆենտըմը նշել էր, որ Հոլմսը կարող է վտանգավոր լինել հանրության համար: Թե կոնկրետ ինչն է անհանգստացրել Ֆենտըմին, չի հաղորդվում: -Նա, հավանաբար, հոգեբանին ասել էր, որ ինչ-որ քայլեր է նախապատրաստում հանցագործության համար»,-ասել է աղբյուրը: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ հանցագործությունից մի քանի օր առաջ Հոլմսը դեպքը մանրամասնորեն նկարագրող նախագիծ էր ուղարկել Կոլորադոյի համալսարանի հոգեբաններին: Տեղի ոստիկանությունը պնդում է, որ հնարավոր վտանգի մասին, որեւէ նախազգուշացում չի ստացել: Հոլսմը Աուրորա քաղաքի կինոթատրոնում Բաթմենի նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանել էր 12 եւ վիրավորել 58 մարդու: Մինչեւ հունիսի վերջ նա սովորել է Կոլորադոյի համալսարանի ասպիրանտուրայում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.