Logo

Articles

Սան Անտոնիոյի օդանավակայանը տարհանել էին

san 7Թեքսըս նահանգի Սան Անտոնիո քաղաքի ոստիկանությունը տարհանել է միջազգային օդանավակայանը, երբ ահազանգ էր ստացել ավտոկայաններից մեկում թաքցրած ռումբերի մասին: Երեկ կեսօրին, ժամը 3-ի սահմաններում անհայտ անձը զանգահարել է օդանավակայանի ղեկավարությանը եւ հայտնել, որ տերմինալի ավտոկայաններից մեկում պայթուցիկով երեք փաթեթ է թաքնված: Ըստ զանգահարողի, պայթուցիկ սարքերը թաքնված են եղել կայանված մեքենաների մեջ: Օդանավակայանի ղեկավարությունն ու անվտանգության փորձագետները վերլուծել են տեղեկատվությունը եւ եկել եզրակացության, որ սպառնալիքը իրական է: Սան Անտոնիոյի օդանավակայանը չեղյալ է հայտարարել բազմաթիվ չվերթներ, եւ իսկ անվտանգության ծառայությունը բոլոր տերմինալներից տարհանել էր ավելի քան հազար մարդու եւ ոստիկանություն կանչել: Օդանավակայան են ժամանել FBI-ի, ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներ եւ սակրավորներ: Իրավապահները վարժեցրած շների օգնությամբ որոնել են ռումբերը, սակայն այդպես էլ որեւէ բան չեն գտել: Անհայտ անձի զանգից մոտ 2 ժամ անց օդանավակայանը վերսկսել է աշխատանքը: Ներկայում հետաքննություն է անցկացվում` պարզելու կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը: Կեղծ ահազանգի պատճառով 10-ից ավելի չվերթներ են հետաձգվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.