Logo

Articles

Կոլորադոյում փլվել էր դպրոցի տանիքը

dbrr 5Կոլորադոյի Օրի քաղաքում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով փլվել է ուսումնական հաստատության տանիքը: Պայթյունն ու դրան հետեւած հրդեհը հարուցել են դպրոցի մարզադահլիճի տանիքի մասնակի փլուզումը: Միջադեպի ժամանակ դպրոցում միայն շինարարներն են եղել, որոնցից երեքը լրջորեն վիրավորվել են: Բանվորներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս երկուսը գտնվում են կայուն ծանր վիճակում: Միջադեպի հանգամանքները պարզվում են: St.Vrain Valley դպրոցական շրջանի մամուլի քարտուղար Ջան Փոյթընը նշել է, թե միջադեպի պատճառներից մեկը ջրատաքացուցիչի պայթյունը կարող է լինել: Դպրոցը վերանորոգման մեջ էր եւ ավելացնում էր իր տարածքն ու հնարավորությունները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.