Logo

Articles

Ռումբի ահազանգ Wallmart-ում

Created on Wednesday, 01 August 2012 00:02 Written by AMGA TV

walll 5 Նյու Ջերսի նահանգի Սիկակըս քաղաքում մոտ 700 մարդ է տարհանվել Walmart հանրախանութից, երբ հանրախանութում ռումբի մասին տեղեկություն է ստացվել: Շինությունն անմիջապես երկու շարքով շրջափակվել է ոստիկանների կողմից, եւ հատուկ վարժեցրած շները սկսել են ստուգել 100 հազար քառակուսի ոտնաչափ տարածքը: Այս ահազանգը մեկն էր այն 12 ահազանգներից, որ Wallmart-ի տարբեր հանրախանութներ ստացել են ողջ երկրի տարածքով: Խանութի աշխատակիցներին եւ հաճախորդներին մինչ այդ բարձրախոսով խնդրել են կազմակերպված ձեւով լքել տարածքը: Հադսըն շրւանի շերիֆ Ֆրենկ Շիլարիի խոսքով, անհայտ անձը զանգահարել է հանրախանութի մենեջերին եւ ասել, թե պայթուցիկ սարքն արդեն միացված է եւ որոշ ժամանակ անց կպայթի: Wallmart-ը զանգահարել է Սեկաուկուսի ոստիկաններին, եւ ժամանել են նաեւ շերիֆի գրասենյակի աշխատակիցները: Ոստիկանները, սակրավորներն ու վարժեցրած շները մանրազննին հետազոտել են ամբողջ տարածքը, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Նշենք, որ 8 զանգ ստացել են Միզուրիի, եւս երեք զանգ` Քանզըսի հանրախանութները, որտեղից եւս տարհանում է իրականացվել: Միզուրիի ոստիկանների խոսքով, իրենք ունեն այն հեռախոսահամարը, որից կատարվել են զանգերը: Չի բացառվում, որ բոլոր ազահանգերը ստացվել են մեկ տեղից: Իրավապահները որոնում են հեռախոսային ահաբեկչին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.