Logo

Articles

Մեղադրանք է ներկայացվել «Կոլորադոյի հրաձիգին»

coll 9Կոլորադոյում դատարանը առավոտյան մեղադրանք է ներկայացրել Ջեյմս Հոլմսին` «Կոլորադոյի Ջոքըրին», որը գնդակահարել էր 12 մարդու Բաթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Ոստիկանության տվյալներով` հուլիսի 23-ի երեկոյան 24-ամյա Հոլմսը մտել է կինոթատրոնի դահլիճ: Այնտեղ տղամարդը արցունքաբեր գազով սրվակ է բացել, իսկ հետո սկսել է կրակել հանդիսատեսի վրա: Այդ ամենի հետեւանքով զոհվել է 6-51 տարեկան 12 մարդ: Եվս 58 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: 11 տուժածներ ճգնաժամային վիճակով հոսպիտալացվել են:  Հոլմսին ներկայացվել է սպանության 24 եւ սպանության փորձի 116 դրվագով մեղադրանք: Ըստ Կոլորադոյի օրենսդրության` նրան որպես նվազագույն պատիժ սպառնում է ցմահ բանտարկություն, իսկ որպես առավելագույն` մահապատիժ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.