Logo

Articles

Երեք մարդու է սպանել եւ առեւանգել դստերը

marddd 6Փենսիլվենիա նահանգի բնակիչը գնդակահարել է երեք մարդու եւ փախուստի է դիմել` իր հետ տանելով չորսամյա մի աղջկա: Քուինս քաղաքի 35-ամյա բնակիչ Քեվին Քլիվզը հանցագործությունը գործել է ուրբաթ օրը: Մինչ այդ նա փորձել է զանգահարել իր նախկին կնոջը, որպեսզի պայմանավորվի այն հարցի շուրջ, թե երբ կկարողանա տեսնել իր դստերը` Լեեյնին: Սակայն երեխայի մայրը անհասանելի է եղել, եւ Քլիվզը ուղեւորվել է դեպի նրա տուն: Այդ ընթացքում նա հակասություններ է ունեցել երեք մարդու հետ եւ գնդակահարել է նրանց: Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Քուինսի-Թաունշիփ քաղաքի ճանապարհին: Մարդասպանի զոհերն են դարձել նախկին կինը` Բրենդի Քլիվզը, նրա ընկեր Վինսենթ Սանտուչչին եւ նրա մայրը` Ռոզմըրի Հոլման: Սպանությունից հետո Քլիվզը վերցրել է իր աղջկան եւ հեռացել է քաղաքից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ոստիկանությունը հաղորդել էր, որ տղամարդը զինված է, վտանգավոր, եւ հնարավոր է նաեւ ինքնասպանության փորձ կատարի: Փախստականը երեխայի հետ հայտնաբերվել էր հաջորդ օրն առավոտյան` հանցագործության վայրից 400 կմ հեռու: Երեխայի վիճակը անհանգստացնող չէ. ոչ մի վնասվածք նա չի ստացել: Քլիվզը ձերբակալվել է երեք մարդու սպանության մեղադրանքով: Ոստիկաններն ասել են, թե իրեն հայտնի չեն ողբերգության պատճառները, սակայն չի բացառվում, որ խնամակալության պատճառով լինի: Այժմ Քլիվզը պահվում է Օհայոյի բանտում, եւ առաջիկայում արտաքսվելու է Փենսիլվենիա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.