Logo

Articles

Պերուում ամերիկացի ալպինիստներ են մահացել

klimb 5Պերուում` Անդերում հայտնաբերել են Միացյալ Նահանգների երկու քաղաքացիների դիակները: Ամերիկացիները անհետ կորել էին Պալկարահու լեռան շրջանում: Լեռան բարձրությունը կազմում է ծովի մակերեւույթից վեց հազար մետր: Հուլիսի 11-ին ալպինիստները սկսել էին իրենց վերելքը, եւ այդ ժամանակից սկսած նրանցից որեւէ լուր չի եղել: Նրանց անհետացման մասին հայտնել են ազգականները, երբ մարզիկները մոտ երկու շաբաթ կապի դուրս չեն եկել: BBC-ի տվյալներով, նրանց դիակները գտել է ուղղաիթիռի անձնակազմը, որը հերթական անգամ որոնողական աշխատանքներ էր իրականացնում: Եղանակային վատ պայմանների պատճառով առայժմ չի հաջողվում մոտենալ դեպքի վայրին: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիների մահը վրա է հասել սդժբախտ պատահարի պատճառով, նրանք ընկել են սառցաբեկորի վրայից եւ ջախջախվել են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.