Logo

Articles

Միթ Ռամնին կաջակցի Իսրայելին

romney 4romney 4Իսրայել կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին հայտարարել է, թե հարկավոր է բոլոր միջոցներով ստիպել Իրանին` հրաժարվելու ատոմային ռումբի ստեղծման գաղափարից: Անհրաժեշտության դեպքում Միթ Ռամնին խոստացել է աջակցել Իսրայելի կողմից Իրանին հասցվելիք հնարավոր ռազմական հարվածը: Իրանական ատոմային ծրագիրը եղել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ նախագահ Շիմոն Պերեսի հետ ամերիկյան քաղաքական գործչի բանակցությունների հիմնական թեման: -Մենք անկեղծորեն հավատում են, որ դիվանագիտական եւ տնտեսական միջոցները ազդեցություն կունենան: Բայց չի կարելի բացառել ցանկացած հնարավորություն: Մենք ճանաչում ենք ինքնապաշտպանվելու Իսրայելի իրավունքը եւ Ամերիկան ճիշտ կանի, եթե աջակցի Իսրայելին,- ընդգծել է ԱՄՆ նախագահի թեկնածուն: Միթ Ռամնին բազմիցս հայտարաել է, թե Իսրայելի լավագույն բարեկամն է եւ իր ընտրվելու դեպքում երկու երկրների հարաբերություններն ավելի կլավանան: Իսրայելի կատարած այցի ընթացքում նա նաեւ այցելել է Լացի պատ եւ հարգել Հոլոքոսթի զոհերի հիշատակը: Ռամնին նաեւ հանդիպել է Պաղեստինի վարչապետ Սալեմ Ֆայադին։ Իսրայելից նա մեկնելու է Լեհաստան: Ի դեպ, Իսրայել այցն առանց զավեշտալի իրադարձությունների չի անցել: Հանրապետական թեկնածուն շփոթվել եւ Երուսաղեմն անվանել է Իսրայելի մայրաքաղաք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.