Logo

Articles

Ցուցարարներն արգելափակել են հեռուստաալիքը

Created on Saturday, 28 July 2012 03:12 Written by AMGA TV

televisia 6Մեխիկոյում մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի՝ արգելափակելով երկրի ամենահայտնի հեռուստաալիքի՝ Televisa-ի շենքը: Հավաքվելով ստուդիայի առաջ՝ ցուցարարները հրաժարվել են ներս թողնել լրագրողներին: Ակցիայի մասնակիցները լրագրողներին մեղադրում են նախագահական ընտրությունների կողմնակալ մեկնաբանության մեջ եւ պնդում, որ հեռուստաալիքը բացահայտ աջակցել է նախագահ ընտրված ընդդիմադիր Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության թեկնածու Էնրիկե Պենիա Նիետոյին: Ցույցին մասնակցում են ուսանողներ եւ արհմիությունների աշխատակիցներ: Ակնկալվում է, որ հեռուստաալիքի արգելափակումը կշարունակվի մեկ օր: Հեռուստաալիքի ղեկավարությունը պնդում է, որ Televisa-ն ազնիվ կերպով լուսաբանել է ընտրությունները եւ փրայմ-թայմերի եթերների ժամանակ պատմել բոլոր թեկնածուների գործունեության մասին: Ձախ ուժերի պարտված թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Էնրիկե Պենիա Նիետոյին մեղադրել է հեռուստաալիքին լրացուցիչ եթերի համար վճարելու մեջ: Բացի այդ, Օբրադորը գործող նախագահին մեղադրել է ընտրողների 5 մլն ձայն գնելու մեջ: Մեքսիկայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 1-ին: Պենիա Նիետոն ստացել է ընտրողների ձայների 38 տոկոսը՝ իր մրցակցին շրջանցելով մոտ 7 տոկոսով: Նոր նախագահի անունը պաշտոնապես կհայտարարվի սեպտեմբերին, իսկ մինչ այդ դատարանը կքննի Նիետոյի դեմ ներկայացված մեղադրանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.