Logo

Articles

Մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

Created on Saturday, 28 July 2012 02:47 Written by AMGA TV

Temra 4Առափնյա ծառայության գործակալները առգրավել են 8,5 հազար փաունդ մարիխուանա, որի շուկայական արժեքը մոտ 7,7 միլիոն դոլար է: Մարիխուանան հայտնաբերվել է մեքսիկական պնգա տեսակի նավակի մեջ, Լոս Անջելեսի ափից 160 մղոն հեռավորության վրա, Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Ասպին ստորաբաժանման կողմից: Առանփյա պաշտպանության ծառայության փոխանցմամբ, մարիխուանան փաթեթավորված է եղել 340 փաթեթների մեջ: Լոնգ-Բիչի ստորաբաժանման ղեկավար, կապիտան Ջեյմս Ջենքինսը հայտնել է, թե ծառայությունը ուժեղցված հսկողություն է իրականացրել Մեքսիկայի հետ սահմանից մինչեւ Սանտա-Բարբարա շրջանի մոտ եւ գտել մարիխուանան: Թմրանյութը տեղափոխվել է Terminal Island, որտեղից էլ ուղարկվելու է ոչնչացման:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.