Logo

Articles

Պատերազմ սինթետիկ թմրանյութերի դեմ

Created on Saturday, 28 July 2012 02:10 Written by AMGA TV

syntetic 491 մարդ է ձերբակալվել Միացյալ նահանգների ողջ տարածքում սինթետիկ թմրանյութերի արտադրողների եւ վաճառողների դեմ լայնածավալ ոստիկանական գործողության արդյունքում: Գործողությունը տեղի է ունեցել 31 նահանգներում: Թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության ղեկավար Միշել Լեոնհարթի փոխանցմամբ, ընդհատակյա լաբորատորիաներում եւ պահեստներում առգրավվել է արդեն պատրաստի թմրանյութի հինգ միլիոն փաթեթ` տարատեսակ նյութերով, այդ թվում սինթետիկ մարիխուանա եւ հումք: Գործողության արդյունքում փակվել է 29 լաբորատորիա, առգրավվել 167 հազ. չափաբաժին սինթետիկ թմրանյութ, 36 միլիոն կանխիկ դոլար, ահռելի քանակությամբ թմրանյութ: Ձերբակալություններն ընթացել են 100 քաղաքներում: Գործողությունն իրականացվել է Թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության կողմից, մասնակցել են նաեւ մյուս դաշնային եւ նահանգային գերատեսչությունների գործակալները: Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում վերացվել է մի ամբողջ համակարգված կառույց, որը ոչ միայն արտադրում, այլեւ՝ տարածում էր թմրանյութեր: Թմրանյութերը, որոնք առգրավվել են, հիմնականում նախատեսված են դեռահասների համար, դրանք վաճառվում են փոքր խանութներում կամ ինտերնետի միջոցով եւ հաճախ վաճառողները խաբում են, թե դրանք նախատեսված են ազատ վաճառքի համար: Պաշտոնական տվյալներով, 2010թ. այդ խառնութներից թունավորման 3,2 հազար, իսկ 2011-ին` արդեն 13 հազար դեպք է գրանցվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.