Logo

Articles

Օքլենդում խափանվել էր ոստիկանների ռադիոկապը

racia 5Կալիֆոռնիա կատարած նախընտրական այցի ժամանակ նախագահին պաշտպանող հարյուրավոր ոստիկանների ռադիոկապը խափանվել է: Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Օքլընդ քաղաքում: Լրագրողների հետ զրույցում Օքլընդի ոստիկանության ներկայացուցիչ Բերի Դանիլընը հայտարարել է, որ աշխատակիցները մոտ 30 րոպե չեն կարողացել կապվել դիսպետչերակետի հետ, իսկ երբեմն նաեւ` միմյանց հետ: Դա տեղի է ոնեցել խիստ պատասխանատու պահին: Քաղաքի կինոթատրոնում, որի հարեւանությամբ ցուցարարների ամբոխն էր, նախագահը իր նախընտրական արշավի համար միջոցներ հավաքելու ակցիա էր իրականացնում: Ռադիոկապի սարքերը խափանվել են այն ժամանակ, երբ Օբաման դուրս է եկել թատրոնից, իսկ ակտիվիստները սկսել են շրջափակել փողոցները: -Մեղավորը անցած տարի շահագործման դուրս բերված ռադիոկապն է, որը քաղաքի հարկատուներին 18 միլիոն դոլար է արժեցել,- ասել է Դանիլընը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.