Logo

Articles

Բանկեր կողոպտող կինը վեց հանցագործություն է կատարել

Created on Friday, 27 July 2012 01:26 Written by AMGA TV

bannn 4Plain Jane Bandit մականուոնվ հայտնի կողոպտիչը Լոս Անջելես շրջանի վեց բանկ է կողոպտել վերջին շաբաթների ընթացքում, ընդ որում չորսը` մեկ օրվա մեջ: Ոստիկանության փոխանցմամբ, կինը գրավոր եւ բանավոր պահանջներ է ներկայացնում եւ հայտնում, որ հանցակիցն իրեն սպասում է բանկի մուտքի մոտ: Ականատեսները նրան նկարագորւմ են որպես 5ուկես ոտնաչափ հասակով, 150-ից 170 ֆունտ քաշով եւ 35-ից 40 տարեկան լատինաամերիկուհի: Նրա մականունը տվել են, երբ ականատեսներից մեկը նկարագրելով վերնաշապիկը, այն նմանեցրել էր plain Jane: Ըստ ականատեսների, նա նաեւ սպի ունի դեմքի վրա եւ դաջվածք` աջ ուսին: Առաջին կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, երկրորդը` հուլիսի 19-ին: Եւս երկու բանկ նա կողոպտել է հուլիսի 23-ին, երկուսն էլ` հաջորդ օրը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.