Logo

Articles

Ոստիկանները կասկածյալի են սպանել

Created on Friday, 27 July 2012 01:20 Written by AMGA TV

CERONA 4Կըրոնայում ոստիկանությունը գնդակահարել է զինված կասկածյալին, McKinley փողոցի վրա, East Lakeside Place-ի մերձակայքում: Ոստիկանությունը երեկ երեկոյան, ժամը 11-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Deerwood Apartment-ում տղամարդը սպառնում է սպանել հարեւաններին: Երբ ոստիկանները ժամանել են, կասկածյալը հանել է զենքն ու ուղղել նրանց վրա: Ոստիկանության պնդմամբ, իրենք ստիպված են եղել կրակ բացել: Կասկածյալը Կըրոնայի 28-ամյա բնակիչ Էրիկ Բըրբենքն է եղել, ում տեղափոխել են Riverside Community Hospital, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Անցած շաբաթ Կարոնայի ոստիկանները գնդակահարել էին մեկ այլ կասկածյալի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.