Logo

Articles

Նախագահ Օբաման զենքի մասին

obama 9Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե աշխատելու է Կոնգրեսի հետ Ամերիկայում բռնության կրճատման ուղիներ որոնելու հարցում: Ելույթ ունենալով Նոր Օռլեանում Ազգային քաղաքային լիգայի ամենամյա խորհրդաժողովում` Օբաման պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատել օրենսդիրների հետ` բռնությունների ալիքը նվազեցնելու ուղղությամբ: Օբաման նշել է, որ թեեւ աջակցում է ամերիկացիների` զենք ունենալու սահմանադրական իրավունքին, կարծում է, որ այդ իրավունքը պետք է ավելի խստորեն կարգավորվի: -Կարծում եմ, զենքի շատ սեփականատերեր կհամաձայնվեն, որ Կալաշնիկովի ինքնաձիգները պետք է լինեն զինվորների, այլ ոչ հանցագործների ձեռքում: Դրանց տեղը ոչ թե մեր փողոցներն են, այլ մարտադաշտերը,- ասել է նախագահը: Իր ելույթով նախագահն ավարտել է չորսօրյա նախընտրական արշավը հինգ նահանգներում: Նա կրկին ընդգծել է աֆրոամերիկացիների իրավիճակը բարելավելու պատրաստակամության մասին եւ ասել, որ հրամանագիր է ստորագրելու աֆրոամերիկացի ուսանողների համար կրթական հնարավորությունները բարձրացնելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.