Logo

Articles

Նիդալ Հասանին հարկադիր սափրելու են

Created on Thursday, 26 July 2012 23:42 Written by AMGA TV

nidal 32009 թվականին Ֆորդ Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ բանակի մայոր Նիդալ Հասանին դատարանը նախազգուշացրել է, որ նրան բռնությամբ կսափրեն, եթե նա ինքնակամ չազատվի մորուքից: Associated Press-ի փոխանցմամբ, Հասանը պնդում է, որ իր կրոնը պահանջում է մորուք պահել: ԱՄՆ բանակի կանոնադրությունն էլ իր հերթին պահանջում է, որպեսզի սպաները հանրությանը երեւան սափրված: Երեկ նա կրկին նախնական լսումների էր հայտնվել առանց սափրվելու, այդ իսկ պատճառով նրա դեմ 1000 դոլարի տուգանք է սահմանվել` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Դատարանի որոշմամբ` մեղադրյալը պետք է օգոստոսի 20-ին ռազմական դատարանի առջեւ կանգնի սափրված: Եթե նա ինքնակամ չազատվի մորուքից, դա հարկադրաբար կանեն: Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին Տեքսասի Ֆորդ Հուդ ռազմաբազայում որպես հոգեբույժ ծառայող Հասանը կրակ է բացել եւ սպանել 13 մարդու, վիրավորվել էր 32-ը: Նրան մահապատիժ է սպառնում: Դա կլինի վերջին 50 տարում ամերիկացի զինվորականի նկատմամբ առաջին մահապատիժը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.