Logo

Articles

Լոս Անջելեսում արգելել են մարիխուանայի վաճառքը

Created on Wednesday, 25 July 2012 23:22 Written by AMGA TV

morjuu 4Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է մարիխուանայի վաճառքի կետերի փակման մասին որոշումը: Պետք է փակվեն 762 հաստատություններ որտեղ մարիխուանա է վաճառվում: Դանց հետ մեկտեղ քաղաքում կարող են գործել եւս 200 նման կետեր, որոնք նույնպես պետք է փակվեն: Բոլոր խանութները կունենան 30 օր որոշման կատարման համար: Որոշման կատարումից հրաժարվելու դեպքում այդ կետերի սեփականատերերին դատ է սպառնում: Չնայած քաղաքային խորհրդի որոշման առկայությանը` Լոս Անջելեսի կառավարությունը չի պատրաստվում լիովին հրաժարվել բժշկական մարիխուանայի օգտագործումից եւ վաճառքից: Միեւնույն ժամանակ, Լոս Անջելեսի ղեկավար մարմինը քվեարկել է գոյություն ունեցող հաստատությունների վերագործարկման համար (Associated Press-ի տվյալներով` խոսքը 180 կետերի մասին է: Ընդգծվում է, որ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ոչ շուտ, քան 3 ամիս անց: Լոս Անջելեսում մարիխուանայի վաճառքի արգելման մասին որոշումն ընդունվել է տեղացի բնակիչների ճնշման ներքո:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.