Logo

Articles

Ջեքսընների տանը կռիվ է ընկել

Created on Wednesday, 25 July 2012 00:54 Written by AMGA TV

jacccc 5Փոփ արքա Մայքլ Ջաքսընի մոր` Քեթրինի տանը լուրջ վեճ է ծագել: Քեթրինի երեխաները փորձել են տնից դուրս անել նրա թոռներին: կոնֆլիկտը զարգացել է այն ֆոնին, որ Մայքլ Ջաքսոնի եղբայրներ ու քույրեր Ջերեմին, Ռենդին ու Ջանեթը փորձել են առանձնատնից դուրս անել Մայքլի երեխաներին` Փրինսին, Փերիսին ու Բլանքեթին: Փոփ արքայի երեխաները ստիպված են եղել ոստիկանություն կանչել, որովհետեւ Ջանեթը շարունակել է պնդել, որ ինքն ու իր եղբայրներն օրինական իրավունք ունեն գտնվել տան տարածքում, ինչը, սակայն, ճիշտ չէ: Բանը հասել է նրան, որ տան անվտանգության աշխատակիցներին արգելվել է տուն թողնել Ջանեթին, Ջերեմիին ու Ռենդիին: Փոփ արքայի երեխաները շոկի մեջ են եւ չգիտեն, թե ինչպես արձագանքեն իրենց հորաքրոջ ու հորեղբայրների անհամարժեք վարքին: Խնդիրն այն է, որ Մայքլ Ջաքսոնն իր ժառանգությունից ոչինչ չի թողել քույրերին ու եղբայրներին եւ վերջիններս զայրացել են այդ փաստից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.