Logo

Articles

Սուզանավը հրդեհողին մեղադրանք է առաջադրվել

suuub 4Մեն նահանգի Պորտլանդ քաղաքի դաշնային դատարանում մեղադրանք են առաջադրել ատոմային Մայամի սուզանավը մայիսին հրդեհելու մեջ կասկածվողին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մեղադրյալի աթոռին է հայտնվել նավաշինարանի բանվոր-ներկարարը, որը արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: 24-ամյա Քեյսի Ջեյմս Ֆյուրին կալանավորվել էր անցած ուրբաթ: Բացի սուզանավում հրդեհից, նրան է վերագրվում նաեւ հրդեհը դոկի տարածքում: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Ֆյուրին սկզբնապես հայտարարում էր, թե կապ չունի այդ միջադեպերի հետ: Ավելի ուշ նա խոստովանել էր երկրորդ հրդեհը` նշելով, թե հրդեհել է սուզանավը, քանի որ կռվել էր ընկերուհու հետ եւ այդ պահին ցանկանում էր հեռանալ աշխատանքից: Ստի դետեկտորի միջոցով հարցաքննության ընթացքում նա խոստովանել էր նաեւ սուզանավի հրդեհման փաստը: Ֆյուրին ասել էր, թե վառել է սուզանավում գտնվող կտորները, ինչն էլ խոշոր հրդեհի պատճառ էր դարձել: Նա պնդել է, թե հոգեկան ծանր վիճակում է գտնվում եւ անընդհատ դեղամիջոցներ է ընդունում, եւ չի հասկացել, թե ինչ է անում: Քեյսի Ֆյուրիին սպառնում է ցմահ ազատազրկում: Նրան նաեւ կարող են ստիպել 250 հազար դոլար փոխհատուցում վճարել: Մայամի սուզանավում հրդեհը տեղի էր ունեցել մայիսի 23-ին: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել էր մեկ տասնյակ մարդ, իսկ կրակը մարել էին շուրջ տասը ժամվա ընթացքում: Հրդեհի պատճառով հասցված վնասը գնահատվում է 400 միլիոն դոլար: 1990թ. կառուցված ատոմային սուզանվի արժեքը 900 միլիոն դոլար է: Ռազմածովային ուժերը դեռ չեն որոշել` վերանորոգել այն, թե ուղարկել ոչնչացման:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.