Logo

Articles

Բաթմենի ֆիլմը խուճապի պատճառ

sccc 5Բաթմենի արկածների մասին պատմող նոր ֆիլմն ԱՄՆ-ում խնդիրներով է ցուցադրվում ու խուճապ հարուցում: Այդպես, Փիթսբուրգում ֆիլմի պրեմիերան ավարտվել է վիճաբանությամբ, ընդ որում այդ միջադեպը բավականին վախեցրել է դահլիճում գտնվող հանդիսատեսին, ու խուճապ է սկսվել: Նաեւ Հարավային Կալիֆոռնիայում Քլարկ Թեյբըր անունով մի տղամարդ է ձերբակալվել կինոթատրոնում հանդիսատեսների նկատմամբ սպառնալիքների համար: 52-ամյա տղամարդը վրդովել էր, որ ֆիլմի ցուցադրումը հետաձգել են եւ հայտարարել էր, թե վարվելու է Կոլորադոյի հրաձիգի պես: Նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Եւս մեկ մարդ է ձերբակալվել Արիզոնայում, երբ վիճաբանություն է  սկսել կինոթատրոնի դահլիճում: 27-ամյա Մայքլ Բորբոայի բղավոցների պատճառով հանդիսատեսները խուճապահար փախել են դահլիճից

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.