Logo

Articles

Խոշոր վթար Թեքսըսում

 

accc 3accc 4Թեքսըսում խոշոր ավտովթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել, եւս 10-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: United Press-ի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Ford F-250 մակնիշի փիքափը, որը մարդկանց էր տեղափոխում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել երկու մեծ ծառերի: Վթարի պահին եղանակային պայմանները եւ ճանապարհի ծածկույթը բարենպաստ են եղել: Հաղորդվում է, որ զոհերի մեջ 2 երեխաներ կան: Ընդամենը փիքափում 23 մարդ է եղել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, հնարավոր է, որ նրանք ապօրինի ներգաղթյալներ լինեն Գվատեմալայից եւ Հոնդուրասից: Վիրավորներին տեղափոխել են Սան-Անտոնիո, Վիկտորիա եւ Կորպըս Քրիսթի քաղաքների հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.