Logo

Articles

21 մարդ վիրավորվել է թրեյնինգի ժամանակ

trai 4Թոնի Ռաբինսի թրեյնինգի ժամանակ 21 մարդ այրվածքներ է ստացել, երբ քայլել է վառվող ածուխների վրայով: Վիրավորներից 3-ին տեղափոխել են հիվանդանոց: Associated Press-ի փոխանցմամբ, Թոնի Ռոբբինսի թրեյնինգը կայացել է Սան-Հոսեում, չորս օր: Այրվածքները մարդիկ ստացել են դեռ հինգշաբթի օրը, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել: Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, կազմակերպիչները կրակ վառելու թույլտվոթյուն են ունեցել: Ածուխների վրա քայլելը ըստ Ռոբբինսի մարդկանց ներշնչում է, որ անհնարին ոչինչ չկա: Կազմակերպիչների խոսքով, թրենինգին մասնակցել է 6 հազար մարդ, սակայն հայտնի չէ, թե քանիսն են անցել ածուխների վրայով: 52-ամյա Ռաբբինսը հինգ գիրք է գրել եւ վաճառել 40 միլիոն ձայնագրություն` իր տեսության մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.