Logo

Articles

Հաքերների համաժողով

haker 3ԱՄՆ ազգային անվտանգության ղեկավար Քիթ Ալեքսանդըրը ելույթ կունենա Defcon հաքերային կոնֆերանսին, որը տեղի կունենա Լաս Վեգըսում՝ հուլիսի 26-29-ին: Reuters-ի փոխանցմամբ, Ալեքսանդրի ելույթի թեման չի բացահայտվում: -Մենք այն ցույց կտանք կոնֆերանսին,- հայտարարել է Defcon-ի կազմակերպիչ Ջեֆ Մոսը: Նա հայտարարել է, որ ակնկալվում է հաքըրների դժգոհությունը՝ կապված Ազգային անվտանգության գործակալության տնօրենի հրավերի հետ, սակայն նշել է, որ դրան կարողացել է հասնել մի քանի տարվա ընթացքում: ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության պաշտոնատար անձինք եւ ներկայացուցիչները առաջին անգամ չէ, որ մասնակցում են Defcon-ին, սակայն Քիթ Ալեքսանդրը կլինի կոնֆերանսին մասնակցած ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը: Defcon-ն անցկացվում է 1992 թվականից հետո ամեն տարի եւ համարվում է հանրության համար բաց միջոցառում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.