Logo

Articles

Օբաման ավելի է ծախսել, քան Ռամնին

OBBBB 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսին նախընտրական արշավի վրա կրկնակի է ծախսել, քան Ռամնին: Այս մասին է վկայում Դաշնային ընտրական հանձնաժողովի հրապարակած զեկույցը: Օբաման եւ նրա դեմոկրատական ազգային կոմիտեն հունիս ամսին ծախսել են 70.8 միլիոն դոլար, այդ թվում՝ 38 միլիոն դոլար հեռուստատեսային գովազդի համար: Օբամայի քարոզարշավի հիմնական թիրախը մրցակցի եւ Bain Capital-ի հետ նրա կապերն են: Օբամայի հիմնական մրցակից Միթ Ռամնին եւ Հանրապետական ազգային կոմիտեն հունիսին ծախսել են 38.8 միլիոն դոլար, այդ թվում` 11 միլիոն` հեռուստագովազդի համար: Սա կրկնակի գերազանցում է Ռամնիի մայիսի ծախսերը, սակայն Օբաման իր ծախսերով շարունակում է առաջատար մնալ: Օբաման նաեւ ակտիվ օնլայն արշավ է իրականացնում՝ հունիսին ինտերնետ գովազդի վրա ծախսելով 4.4 միլիոն դոլար: Ի դեպ, 1200 հովանավոր ունի, որոնցից մի քանի հարյուրը ֆինանսական ինդուստրիայի գործադիրներ են: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.