Logo

Articles

Վթարված ուղղաթիռում հինգ ամերիկացիներ են եղել

Screen Shot 2012-07-21 at 2.23.30 AMՕմանի սուլթանությունում հուլիսի 19-ին կործանված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուղղաթիռում անձնակազմի 5 անդամներ են եղել: Associated Press-ի փոխանցմամբ, նրանցից երկուսը մահացել են, իսկ երեքին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին հաղորդել է Բահրեյնի Թագավորությունում տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մամուլի ծառայությունը: Պաշտոնական ներկայացւոցիչ Գրեգ Ռելսոնի խոսքով, Մասկատից 93 կմ հարավ-արեւմուտքում վթարի է ենթարկվել MH-53 Sea Dragon ծանր ուղղաթիռը` նախատեսված խոշոր բեռների փոխադրման համար: Դեպքի ժամանակ էլ ուղղաթիռը ծանր բեռ էր տեղափոխում: Սկսվել է դեպքի հանգամանքների քննությունը, ուղղաթիռի խփվելու վարկածը չի դիտարկվում: Ընկնելու վայրում գտնվում է այլ MH-53 Սի Դրագոն ուղղաթիռ, որը մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին :  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.