Logo

Articles

Ահաբեկչություն Բուլղարիայում

Ter11 1Առնվազն ութ մարդ է զոհվել երեք Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Սաֆարովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենկովը հայտնել է, որ պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով զոհվել է ութ հրեա ուղեւոր եւ ավտոբուսի բուլղարացի վարորդը: Պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 32 զբոսաշրջիկներ, որոնց մեծ մասին արդեն այսօր ինքնաթիռով ուղարկել են Իսրայել: Ընդամենը ավտոբուսներում եղել են 70 հրեա զբոսաշրջիկներ, որոնք Բուրգասից ուղեւորվում էին հայրենիք: Ոստիկանությունը որոնում է ենթադրյալ ահաբեկչին եւ պարզում դեպքի հանգամանքները: Նախապես հաղորդվում էր, թե ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա հեռակառավարման սարքի միջոցով գործի է դրել պայթուցիկ սարքը: Ահաբեկիչը ոչնչով չի տարբերվել սովորական զբոսաշրջիկներից, ուստի նրան որոնելը բավական բարդ գործ է: Արդեն այսօր բուլղարական լրատվամիջոցները հայտնել են ահաբեկչի ինքնությունը, թեեւ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: ըստ հրապարակված տեղեկությունների` մարդասպանը Շվեդիայի քաղաքացի, ալժիրյան ծագմամբ Մեհդի Ռազալին է: 33-ամյա ահաբեկիչը ծնվել էր Ստոկհոլմում` ալիժրցու եւ ֆիննուհու ընտանիքում, եւ 2002-ից 2004 թվականներին պատիժ էր կրել Գուանտանամո բանտում: Ըստ լրատվամիջոցների, եվրոպոլն արդեն միացել է նրա որոնմանը: terr 1 terr 4terr 4

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.