Logo

Articles

Ֆլորիդացի ծերունին փախուստի է մատնել գողերին

Created on Friday, 20 July 2012 03:05 Written by AMGA TV

Ֆլորիդացի տարեց տղամարդը չի խառնվել իրար եւ լուրջ դիմադրություն է ցույց տվել երկու դեռահասների, որոնք փորձել են թալանել ինտերնետ-սրճարանը

pap 371-ամյա Սեմյուել Ուիլյըմսը գտնվում էր Օկալա քաղաքի Palms Internet Café հաստատությունում, երբ երկու 19-ամյա տղաներ ներխուժել են սրճարան` թափահարելով ատրճանակներն ու բեյսբոլի մահակները: Դեւիս Դոքինսն ու Դյուվեյն Հենդերսընը հրամայել են բոլոր այցելուներին մնալ իրենց տեղերում: Սակայն Ուիլյըմսը, ով նստած էր ամենահեռու տեղում, հանել է սեփական ատրճանակն ու կրակել` ահաբեկելով օրինախախտներին: Դեռահասներին հաջողվել է փախչել, սակայն նրանց ձերբակալել են մի քանի ժամ անց: Նրանց գողության փորձի եւ նյութական վնաս հասցնելու մեղադրանքներ են առաջադրվել: Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել խիզախ թոշակառուին, ով զենքի կրման օրինական իրավունք է ունեցել, եւ հայտարարել է, թե ծերունու գործողություններն իրավաչափ են եղել: -Հիմնվելով այն փաստերի վրա, որ ես տեսել եմ տեսագրության մեջ, նաեւ լսելով ականատեսներին կարող եմ միայն շնորհակալություն հայտնել Ուիլյըմսից,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը: Երիտասարդներին բանտ են ուղարկել, նրանցից մեկին ազատ են արձակել գրավի դիմաց

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.