Logo

Articles

Նահանգապետը ստորագրեց թանկարժեք նախագիծը

Created on Friday, 20 July 2012 02:49 Written by AMGA TV

signed 2Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունն այսօր ստորագրել է օրենսդիր մարմնի հաստատած նախագիծը, որով նախատեսվում է մի քանի միլիարդ դոլար հատկացնել Լոս Անջելեսն ու Սան Ֆրանցիսկոն իրար կապող արագընթաց երկաթուղու կառուցման համար: Ավելի վաղ փաստաթուղթն արժանացել էր Կալիֆոռնիայի Սենատի հավանությանը: Դրան կողմ էին քվեարկել 21, դեմ 16 սենատորներ, ընդ որում կողմ էին քվեարկել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո երկաթուղին ունենալու է 209 կմ երկարություն եւ ակնկալվում է, որ կդառնա ԱՄՆ-ում արագընթաց երկաթուղային ենթակառուցվածքի առաջնեկը: Նախագիծը նաեւ քննադատներ ունի, հիմնականում հանրապետական կուսակցությունից, որոնք դժգոհում են նախագծի գնից: Սկզբնապես երկաթուղին գնահատվում էր 68 մլրդ դոլար: Քննադատների խոսքով, տնտեսական բարդ վիճակում գտնվող նահանգի համար անհնար կլինի գումարներ գտնել: Նահանգապետ Բրաունի կողմից ստորագրվելուց հետո նահանգը կսկսի 2,6 մլրդ արժեքով պարտամուրհակների թողարկումը, որի շնորհիվ էլ կֆինանսավորվի նոր երկաթուղու առաջին հատվածը: Առաջին հատվածն անցնելու է Մադերայի եւ Բեյքըրշիլդի միջեւ: Այս նախագծի ընդունումը վերլուծաբանները համարում են նախագահ Բարաք Օբամայի եւ նահանգապետ Ջերրի Բրաունի վարչակազմերի քաղաքական հաղթանակը, իսկ նախագիծը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.