Logo

Articles

Թալիբները 22 բեռնատարներ են ոչնչացրել

bern 3Թալիբան շարժման զինյալներն այս գիշեր Աֆղանստանում միայն մեկ ռումբի օգնությամբ կարողացել են ոչնչացնել 22 բեռնատար, որոնք ռազմամթերք եւ վառելիք էին տեղափոխում ՆԱՏՕ-ի զորքերի համար: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Սամանգան նահանգում: Նահանգային իշխանությունները հայտնել են, որ բեռնատարներն ու բենզատարները սպասում Էին լույսը բացվելուն: Կայանում միաժամանակ հավաքվել էին տասնյակ մեքենաներ, որոնց վարորդները հիմնականում քնած են եղել: Թալիբներն օգտվել են հենց այդ հանգամանքից, ինչպես նաեւ այն բանից, որ ճամբարը բավականաչափ չէր հսկվում: Թալիբները մագնիսական ական են ամրացրել բենզատարներից մեկին, քաշվել անվտանգ հեռավորության վրա, իսկ այնուհետեւ այն գործի են դրել: Պայթյունից առաջացած կրակն արագորեն մի մեքենայից տարածվել է մյուսը: Ստեղծված խուճապն ու խառնաշփոթը թույլ չեն տվել արագորեն մարել հրդեհը: Բարեբախտաբար զոհեր եւ տուժածներ չկան, սակայն լուրջ նյութական վնաս է հասցվել: Բեռնատարներն ու բենզատարները Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի զորակազմի համար ռազմամթերք ու վառելիք էին տեղափոխում հարեւան Ուզբեկստանից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.