Logo

Articles

Սիրիայում սպանել են նախարարների

nakhar 4Դամասկոսի կենտրոնում` Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, հուլիսի 18-ին ուժգին պայթյուն է որոտացել: Ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվել են նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ. Մահացու վիրավորվել եւ հիվանդանոցում զոհվել են Պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհան, ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը, նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթն ու երկրի հետախուզության ղեկավարը: Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել ուժային նախարարների նիստի ժամանակ: Ահաբեկիչն ականապատ մեքենան մոտեցրել է Ազգային անվտանգության շենքի պատերի մոտ, այնուհետեւ պայթեցրել այն: Ազգային անվտանգության շենքը գտնվում է Ռաուդա թաղամասում մշտական հսկողության տակ: Դեպքից հետո մայրաքաղաք Դամասկոսում պայթյունները շարունակվել են, մի շարք թաղամասերում դաժան մարտեր են ընթանում: Նախագահ Բաշար Ասադը Սիրիայի պաշտպանության նոր նախարար է նշանակել գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆահդ Ալ- Ջասեմ Ալ-Ֆրիջին: Սիրիական պետական լրատվամիջոցները հայտարարում են, թե երկրի անվտանգությանը ոչինչ չի սպառնում, սակայն անկախ վերլուծաբանների կարծիքով, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.