Logo

Articles

Հրաձգություն Ալաբամայում

Created on Thursday, 19 July 2012 02:22 Written by AMGA TV

alabam 5Ալաբամա Թասկալուզա քաղաքի բարերից մեկում հրաձգության հետեւանքով 17 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հանցագործը երեկոյան մտել է Cooper Trooper բար եւ անկանոն կրակ բացել: -Նախ մեկ կրակոց հնչեց, երկրորդը, ապա նա սկսեց առանց սեթեւեթելու գնդակահարել հավաքվածներին,- պատմել է ականատեսներից Ռայլի Դաննը: Դեպքի պահին բարում մոտ 90 մարդ է եղել: Իր սեւ գործն անելով` կասկածյալը փախուստի է դիմել: Դեպքի վայր ժամանած իրավապահները սկսել են որոնողական աշխատանքները, իսկ ականատեսների պատմածով կազմված ֆոտոռոբոտը սոցիալական ցանցերի միջոցով ուղարկվել է բոլոր բաժիններին: Դրսի տեսադիտման համակարգերը արձանագրել էին չարագործին, ով զենքը ձեռքին ուղեւորվում էր բարի կողմը: Դեպքից ժամեր անց կասկածյալը` 44-ամյա Նաթան Վան Ուիլքինսը հանձնվել է ոստիկաններին Ջասպըր քաղաքում, որը Թասկալուզայից մեկ ժամվա ճանապարհի վրա է: Ոստիկանության նախնական տեղեկություններով, նա բարում գտնված անձանցից ոչ մեկի հետ ծանոթ չի եղել: Ջասպերի ոստիկանության կապիտան Լարրի Քանթրելի խոսքով, նա խոստովանել է, որ ուզում էր մեռնել եւ ակնկալում էր, որ Թասկալուզայի ոստիկանները կսպանեն իրեն, սակայն վերջին պահին վախեցել եւ փախել է բարից: Դեպքի փաստով քրգործ է հարուցվել, քննությունը շարունակվում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.