Logo

Articles

Սպիտակ տունը բացատրել է

kisssss 4ԱՄՆ-ի նախագահի եւ նրա տիկնոջ հարաբերությունները շարունակում են մնալ անամպ: Այս մասին հավաստիացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու բասկետբոլի խաղի ժամանակ, երբ Օբամաներին խոշոր պլանով ցուցադրել են էկրանին, Միշել Օբաման չի համբուրել ամուսնուն: Ըստ ավանդույթի, զույգերը որոնք հայտնվում են տրիբունաների վրայով թռչող տեսախցիկի ֆոկուսում, պետք է համբուրվեն: Այդ տեսախցիկը կոչվում է Համբույրի տեսախցիկ: Նախօրեին Բարաք եւ Միշել Օբամաները խախտել էին այդ ավանդույթը: Համբույրի փոխարեն հեռուստադիտողները տեսել են, թե ինչպես է Միշել Օբաման բացասական շարժում գլուխը: Ավելի ուշ նրանց հնարավորություն է տրվել սխալը ուղղելու, եւ նրանք օգտվել են առիթից: Բայց, այնուամենայնիվ, լրագրողների շրջանում կասկածներ էին մնացել, որ ամուսինները վիճել են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.