Logo

Articles

Երեք սխալի օրենքի կասեցմամբ կազատվեն 3000-ը

Created on Thursday, 19 July 2012 01:50 Written by AMGA TV

stike 3Կալիֆոռնիայի իշխանությունները մտահոգված են բանտերում պատիժը կրող այն հասակավոր մարդկանց մեծ քանակով, ովքեր ազատազրկման վայրերում են հայտնվում այսպես կոչված՝ երեք հանցագործությունների օրենքի կիրառման արդյունքում: Օրենքի կիրառումը իշխանություններին կանգնեցնում է մեծ ծախսերի առջեւ, քանի որ անկախ հանցագործության տեսակից, երեք անգամ հանցանք գործած քաղաքացին համաձայն այդ օրենքի, պետք է դատապարտվի ոչ պակաս քան 25 տարի: Նոյեմբերին նախատեսվում է այդ օրենքի փոփոխության հարցի քվեարկություն, որի ընդունումը հնարավորություն կտա ազատ արձակել 3000 դատապարտյալի: Իրավապահները կարծում են, որ դատապարտյալներն այնքան էլ հակված չեն կրկնահանցագործության, ուստի կարելի է նրանց ժամկետից շուտ ազատ արձակել: Այսօր ԱՄՆ-ի բանտերում պատիժ կրողներից 125 հազարի տարիքն անցնում է 55-ից: Նրանցից 14 հազարը տեղավորված են Կալիֆոռնիայի բանտերում, իսկ նրանց համար կատարվող ծախսերի առյուծի բաժինն ուղղվում է դեղերին ու բժշկական սպասարկմանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.