Logo

Articles

Ավիավթար Մերիլենդում

avi 4Թռիչքների հրահանգիչը զոհվել է, իսկ օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել Մերիլընդում, Լեյթընվիլլ քաղաքի մերձակայքում տեղի ուենցած ավիավթարի հետեւանքով: Ինքնաթիռն ընկել է Դեվիս օդանավակայանի մերձակայքում երեկ ուշ երեկոյան: Մանթգամերի շրջանի փրկարարները ահազանգե են ստացել, որ 23600 block of Pocahontas Road հասցեում ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռը ընկել էր օդանավակայանի թռիչքուղու մոտ գտնվող անտառային տարածքում: Միջադեպի պահին օդանավի մեջ երկու մարդ է եղել: Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը ցածր է անցել եւ բախվել է ծառերին, իսկ ընկնելուց հետո շրջվել է` լրջորեն ձեւախեղվելով: Զոհված հրահանգչի եւ վիրավոր օդաչուի անունները չեն հաղորդվել: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների գնահատմամբ նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Ինքնաթիռը եղել է 1964 թվականի արտադրության Beechcraft A23 Musketeer II մակնիշի, որը անշարժ թեւով միակ մեխանիկական ինքնաթիռն է: Այն վերջերս էր վաճառքի հանվել ինտերնետով: Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել` պարզելու ավիավթարի հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.