Logo

Articles

Ռումբի ահազանգի պատճառով փակել են կամուրջը

cam 3Պայթյունի սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ի իշխանությունները ստիպված են եղել փակել Միացյալ Նահանգներն ու Կանադան իրար հետ կապող ամենազբաղված կամուրջներից մեկը` Էմբասըբասըդըրը (Ambassador-ը), որը կապում է Դեթրոյտն Ուինձորի հետ: Այս կամուրջով երթեւեկությունը ամենածանրաբեռնված հատվածն է երկու երկրների միջեւ: Տեղական ժամանակով 07:20-ին Դեթրոյթի ոստիկանությունում ահազանգել է հնչել տեղադրված ռումբի մասին, որը պետք է գործի դրվեր 10 րոպե անց: Կամուրջի վրա երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է եւ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ռումբը գտնելու նպատակով: Սակրավորները, սակայն, կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Եվս մի նմանատիպ ահազանգի պատճառով մի քանի օր առաջ փակվել էր նույն Դեթրոյթը Ուինձորի հետ կապող թունելը: Էմբասըբասըդըր կամրջով իրականացվում է ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ առեւտրափոխադրումների ավելի քան 25 տոկոսը` 1 միլիարդ դոլար ծավալով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.