Logo

Articles

Delta Air Lines-ի սենդվիչներում ասեղներ են գտել

 aser 7Ամերիկյան Delta Air Lines ավիաընկերությունը հետաքննություն է սկսել ինքնաթիռների սննդում ասեղներ հայտնաբերվելու առնչությամբ, որոնցք մատուցվել են Նիդերլանդներից ԱՄՆ իրականացված 4 թռիչքների ընթացքում: Հնդկահավի մսով սենդվիչներում, որոնք մատուցվել են Ամստերդամ-Միննեապոլիս թռիչքի ընթացքում ասեղներ են եղել: Մեկ ուղեւոր վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից: Նմանատիպ ասեղներ հայտնաբերվել են նաեւ Ամստերդամ-Ատլանտա չվերթի երկու ինքնաթիռների, ինչպես նաեւ Սիեթլ թռչող ինքնաթիռում: -Մենք այդ միջադեպը լուրջ ենք ընդունում եւ համագործակցում տեղական եւ դաշնային իշխանությունների հետ, որոնք հետաքննում են այդ միջադեպը,- հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչ Քրիստին Բաուրը: Լայնածավալ հետաքննություն իրականացնելու մասին հայտարարել է նաեւ հոլանդական Gate Gourmet ընկերությունը, որտեղ էլ պատրաստված է եղել սնունդը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.