Logo

Articles

Քլինթոնը սպառնում է Իրանին

clint 7 ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իսրայել այցի շրջանակներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգտագործեն ամերիկյան ուժի բոլոր տարրերը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար: Ռազմական գործողությունների սպառնալիք պարունակող այս հայտարարությանը, նախորդել էին ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը: Երուսաղեմում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնը նաեւ մեղադրել է Իրանի Իսլամական հանրապետությանը միջնորդ վեցնյակի հետ բանակցությունների ընթացքում չգործող առաջարկներ ներկայացնելու մեջ: Պետքարտուղարը ավելացրել է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը պարբերաբար խորհրդակցում է Իսրայելի հետ` Թեհրանի նկատմամբ գործադրվող ճնշումն էլ ավելի մեծացնելու հարցի շուրջ: -Մենք զրուցել ենք հստակ քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ճնշումը մեծացնելու համար,-ասել է նա:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.