Logo

Articles

HSBC բանկով միլիարդավոր գումարներ են լվացվել

hsbc 5ԱՄՆ-ի Սենատի կողմից իրականացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ HSBC բանկում թույլ վերահսկողության պատճառով Մեքսիկայում թմրանյութերի անօրինական առեւտրով զբաղվող հանցախմբերին եւ այլ հանցագործներին հաջողվել է միլիարդավոր դոլար կազմող գումարներ տեղափոխել Միացյալ Նահանգներ: Հրապարակված զեկույցում ասված է, որ բանկը, բացի դրանից, գործարքներ է իրականացրել ահաբեկչական գործունեության հետ կապեր ունեցող ընկերությունների եւ Իրանի նման անհուսալի պետությունների հետ: Զեկույցում նշված է, որ բանկի պաշտոնատար անձինք եւ ԱՄՆ-ի կարգավորող մարմինները կանոնավոր կերպով անտեսել են նախազգուշացումները եւ 2002-ից 2010 թվականները թերացել են անօրինական գործունեությունը դադարեցնելու հարցում՝ ըստ էության հնարավորություն տալով հանցագործներին եւ ահաբեկիչներին մուտք գործել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգ: HSBC բանկը հայտնել է, որ ներողություն կխնդրի Վաշինգտոնում կայանալիք լսումների ընթացքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.