Logo

Articles

Մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ փախել

Created on Wednesday, 11 July 2012 22:32 Written by AMGA TV

vraerttt 4Անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել եւ սպանել մի կնոջ, ով հեծանվով երթեւեկում էր Խաղաղօվկիանոսյան մայրուղով, Սանտա-Մոնիկայի շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշեր, ժամը 23-ի սահմաններում` մայրուղու եւ Էնթրադա Դրայվի հատման կետում: Ոստիկանությունը հայտնել է, որ կինն ուղեւորվում էր հարավ, երբ մեքենան վրաերթի է ենթարկել նրան: Իրավապահներն առայժմ չեն հայտնել մահացած կնոջ ինքնությունը: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ որոնում են սպիտակ գույնի ամենագնաց կամ փիքափ, որի առջեւի մասը զգալի վնասված է։Մեկ այլ վրաերթ էլ տեղի է ունեցել Ֆուլերթընում, որը պատճառ է դարցել 20 ամյա երիտասարդի մահվան, այս դեպքում նույնպես մեքենան հարվածել է երիտասարդին եւ փախուստի դիմել։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.