Logo

Articles

Սիրիայում սպանվածների թիվը հասել է 17 հազարի

Syr 4Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով պաշտոնապես զոհվել է 17 հազար 192 մարդ: Այս մասին հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը: Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով, զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն` անվտանգության աշխատակիցներ: Տակավին ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նշել էր, որ Սիրիայի բռնությունների զոհ է դարձել ավելի քանի տասը հազար մարդ: 2011թ. մարտից Սիրիայում սկսված հակակառավարական բախումները դեռեւս շարունակվում են եւ լարվածությունը, հատկապես, թուրք-սիրիական եւ լիբանանա-սիրիական սահմանին ավելի է սաստկանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.