Logo

Articles

Խիստ միջոցներ ճանապարհներին

Dui 3Լոս Անջելես շրջանում ճանապարհային ոստիկանության ձեռնարկած խիստ միջոցառումների արդյունքում իրավապահները 10 օրվա ընթացքում բերման են ենթարկել մոտ 1200 վարորդների: Խիստ միջոցները ձեռնարկվել էին ԱՄն Անկախության տոնի կապակցությամբ` որպեսզի վարորդներին զերծ պահեն ալկոհոլի կամ այլ նյութերի ազդեցությամբ մեքենան վարելուց եւ միջադեպերի հնարավորությունից: Ոստիկանությունը 58 ուժեղացված պարեկ է տեղակայել ճանապարհներին, արդյունքում միայն 21 մարդ զրկվել է վարորդական իրավունքից: Խիստ միջոցառումները սկսվել են Անկախության տոնից առաջ եւ շարունակվել նաեւ տոնից հետո, որպեսզի հարբած վարորդներին հեռացնեն ճանապարհներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.