Logo

Articles

Ալիգատորը կտրել է դեռահասի ձեռքը

keleb 5Ողբերգական ավարտ ունեցավ Քեյլըբ Լենգդեյլի համար Մուր Հեյվեն գետում լողանալը: Ֆլորիդայում դեռահասի վրա է հարձակվել երեք մետր երկարությամբ ալիգատորն ու կտրել նրա ձեռքի մի մասը: Տղայի ընկերների խոսքով, երբ կենդանին հարձակվել էր Լենգդեյլի վրա, նա առաջ է մեկնել ձեռքը` պաշտպանվելու նպատակով: Ալիգատորը բռնել էր ձեռքից եւ սկսեց ցած քաշել զոհին: Դեպքի վայր հասած փրկարարներին հաջողվել է գտնել եւ դուրս հանել ալիգատորին: Նրան սպանել են, իսկ ձեռքն ուղարկել Ֆորթ-Մայերս քաղաքի հիվանդանոց, ուր ավելի վաղ բերել էին Քեյլըբ Լենգդեյլին: Ցավոք բժիշկներին չի հաջողվել կպցնել ձեռքը, սակայն ազգականների խոսքով, դեռահասն ուրախ է, որ կենդանի է մնացել: Բնապահպանական ծառայության ներկայացուցչի խոսքով, ալիգատորները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, սակայն դեռահասի հետ միջադեպը տեղի է ունեցել նրանց բազմացման շրջանում, երբ արուներն առավել ագրեսիվ են դառնում: Անցած ամիս էլ գետում նման դեպք էր գրանցվել ,երբ ալիգատորը կծել էր լողացողներից մեկի ձեռքը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.