Logo

Articles

Կամրջի տակ պայթուցիկ են գտել

kamurj 4Պլասենթիա եւ Էնըհայմ կամրջի տակ ուսապարկ են գտել, որում նռնակներ, դետոնատորներ եւ պայթուցիկ այլ սարքեր են եղել: Օրընջ շրջանի սակրավորների խումբը ժամանել է դեպքի վայր` պայթուցիկ սարքերը վնասազերծելու նպատակով: Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը հայտնաբերել են բանվորները, որոնք աշխատում էին ջրատար խողովակի վերանորոգման վրա: Հետաքննությանը միացել է FBI_ը` պարզելու, թե ում են պատկանում պայթուցիկները: Օրընջ շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Ջիմ Ամորմինոն հայտնել է, որ իրավապահները շրջափակել են տարածքը, իսկ սակրավորները պայթեցման միջոցով վնասազերծել են նռնակները: Մասնագետները ներկայումս պարզում են` արյդոք կամրջին վնաս հասցվել է, թե ոչ: Նշվում է, որ ուսապարկը կարող էր պատկանել պայթուցիկներից լավ գլուխ հանող մեկին, ով կարող էր լուրջ ահաբեկչություն իրականացնել:  

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.