Logo

Articles

Սահմանապահին սպանողների համար գլխագին է խոստացվել

imgs 2արությունը խոստացել է 1 մլն դոլար վճարել այն 4 ավազակների գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին, որոնք 2010թ. գնդակահանել էին արիզոնացի սահմանապահ Բրայան Տերրիին: FBI-ի ներկայացուցիչները եզակի քայլի են գնացել` հրապարակելով կասկածյալների անունները: Նշվում է, որ հետախուզվում են 31-ամյա Խեսուս Ռոսարիո Ֆավելա-Աստորգան, 34-ամյա Իվան Սոտո-Բարազան, 34-ամյա Էրակլիո Օսորիո-Արելյանեսն ու Լիոնել Պորտիլլո-Մեսան: Հինգերորդ կասկածյալին ձերբակալել էին հանցագործության վայրում: -Այսօր FBI-ը դիմում է հանրությանը օգնության խնդրանքով` այս վտանգավոր մարդկանց որոնելու համար: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Բրայըն Թերրիի ընտանիքին եւ բոլոր սահմանապահներին,- ասել է դաշնային դատախազ Լորա Դաֆին: Սպանությունը տեղի էր ունեցել Fast and Furious աղմկահարույց գործողության ժամանակ, 2010թ. դեկտեմբերին, երբ դաշնային գործակալները թույլ էին տվել զենքի վերահսկելի վաճառք մեքսիկական թմրակարտելներին, սակայն զենքի մի զգալի մասը` 2000 միավորից մոտ 1400-ն անհետ կորել էին: Սահմանն անցկացնելու ժամանակ էլ հանցագործները սպանել էին սահմանապահին, ով փորձել էր կանխել նրանց: Հունիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին` Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստով պատասխանատվության ենթարկելու օգտին: Հոլդերը Կոնգրեսին տեղյակ չէր պահել գործողության իրականացման մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.