Logo

Articles

Օբամայի դիրքերը թուլանում են

0bb 5Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք ամեն ինչ զարգացել է բացասական ուղղությամբ։ Այս մասին են վկայում Hill թերթի կողմից անցկացված հարցումները։ Դրանց համաձայն՝ ամերիկացիների 56 տոկոսը կարծում է, որ իրավիճակը երկրում Օբամայի օրոք վատթարացել է, եւ միայն 35 տոկոսն է համարում, որ Օբամային հաջողվել է դրական զարգացումներ ապահովել։ Հաղորդվում է, որ ներկայիս նախագահի գործունեության նկատմամբ բացասաբար է տրամադրված ոչ միայն հանրապետական ընտրազանգվածը, այլ նաեւ դեմոկրատները։ Յուրաքանչյուր 5-րդ դեմոկրատը բացասական պատասխան է տվել: Այն, որ Օբամայի հիմնական ընդդիմախոս Միթ Ռամնին կարող է երկրում շեշտակի փոփոխություններ մտցնել, հավատում է հարցվածների կեսը։ Ավելի վաղ USA Today-ի կողմից անցկացված հարցման համաձայն` Օբամային աջակցում է հարցվածների 47 տոկոսը, իսկ Ռոմնիին՝ 45 տոկոսը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.