Logo

Articles

Մոմավառությունն ընթացել է ծեծկռտուքով

Created on Tuesday, 10 July 2012 04:34 Written by AMGA TV

harssss 5Երեկ Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սպա Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ: Ոստիկանությունն արգելել է հավաքվածներին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանին, ինչից հետո մարդիկ ի նշան բողոքի փակել են Աճառյան փողոցը: Կարմիրբերետավորներն ու վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները` Երեւանի փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանի ցուցումով, ուժ են կիրառել, հրել եւ քաշքշել մարդկանց, հայհոյել ու հարվածել կանանց, աղջիկների, լրագրողների: Ի դեպ, «Հարսնաքար» ռեստորանում է եղել նաեւ պատգամավոր, Նեմեց Ռուբոն` Ռուբեն Հայրապետյանը, ով հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետին տապալելով: Վերջինս լուսանկարելիս է եղել տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, երբ Հայրապետյանը մոտեցել եւ հարվածել է նրան: Չկարողանալով մոտենալ ռեստորանին, հավաքվածները երթ են արել Ավանով` դեպի Հայրապետյանի առանձնատուն, որը եւս շրջապատված է եղել ոստիկանական մեծ ուժերով: Հավաքվածները վանկարկել են Նեմեց-մարդասպան եւ այլ կարգախոսներ: Հայրապետյանի տան մոտ կանգնել են թիկունքով եւ լռությամբ հարգել են Վահե Ավետյանի հիշատակն ու երթով վերադարձել: Ի դեպ, Հայրապետյանի թիկնապահները ամենավերջին բառերով հայհոյել են Ռոբերտ Մելքոնյանին, սակայն նա որեւէ բառ չի պատասխանել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.