Logo

Articles

Շահումյան փողոցում ամուսինը սպանել է կնոջը

zenq 3Այսօր` հուլիսի 9-ին սպանություն է կատարվել Երեւանի Շահումյան 4-րդ փողոցի 66 տանը: Տանտիրուհին հրազենային վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել: Պարզվել է, որ նրան հրազենային վնասվածքներ է հասցրել ամուսինը: Բնակիչները հայտնել են, որ նրանց տանը հաճախ են վիճաբանություններ եղել: Տարիներ առաջ ամուսինը կնոջը դանակահարել էր խանդի հողի վրա, կինը վերջին տարիներին ստիպված տեղափոխվել էր Եվրոպա երեխաների մոտ: Նա օրերս էր վերադարձել Հայաստան: Սպանության գործով հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով: Ձերբակալվել է 74-ամյա Ռոբերտ Թադեւոսյանը, ով իրեն պատկանող 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` 70-ամյա Սիրանուշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետեւանքով նա մահացել է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.